Array ( [mr_id] => 91724 [mr_node] => 79366 [mr_media] => 78889 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78889 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/78889.jpg [media_name] => COVID19-graphic-with-text-FEATURED-IMAGE.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-14 18:17:45 )
Facebook Instagram Youtube
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 100 հազար մարդ
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 100 հազար մարդ: Վարակված է 350 հազարը: Ավելի քան 15 հազար մարդ մահացել է: Չինաստանում, որտեղ համավարակի նահանջ է գրանցվել` բուժվել է հիվանդների 90 տոկոսը: Եվրոպան շարունակում է մնալ համավարակի օջախ: Իտալիայում վարակվածների թիվը հասել է 60 հազարի: Իսպանիայում 15 օրով երկարաձգվել է բարձր պատրաստության ռեժիմը:

Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների 90 տոկոսը բուժվել է։ Ամբողջ աշխարհում 340 հազար վարակակիրներից արդեն բուժվել է մոտ 100 հազարը։ 14 հազար 800 մարդ մահացել է։ 

Զոհերի թվով աշխարհում առաջատարը Իտալիան է։ Երկրում վարակակիրների թիվը հասավ 60 հազարի, կա 5500 զոհ։ Մինչև ապրիլի երեքը չեն գործի բիզնեսները, ամբողջ երկրում արտակարգ իրավիճակ է։ 

Նոր կառուցվող հիվանդանոցում բժիշկներին օգնելու համար Իտալիա են ժամանել կուբացի տասնյակ բուժաշխատողներ, օգնություն է տրամադրել նաև Ռուսաստանը։ 

Վարակակիրների թվով երրորդ տեղում Միացյալ Նահանգներն է։ 35 հազար վարակակիրներից մահացել են 460–ը։ Վարակը մտել է նաև բանտեր։ Իրավիճակը կառավարելի դարձնելու համար երկրի մի քանի նահանգում ազատում են փոքր հանցագործություններ կատարած բանտարկյալներին։ 

Իսպանիան վարակվածների թվով չորրորդն է։ Երկրում սահմանված բարձր պատրաստության ռեժիմը կպահպանվի առնվազն մինչև ապրիլի մեկը:

Ռուսաստանը, որտեղ վարակակիրների թիվը հասնում է 440–ի՝ դադարեցնում է ավիրահաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Բացառություն կլինեն Մոսկվայից մյուս երկրների մայրաքաղաքներ մեկնող չվերթները։ 

Լիբանանում քաղաքացիներին ուղղաթիռներից են հորդորում մնալ տալը, Բելառուսում էլ երկրի հոգևոր առաջնորդը ուղղաթիռով շրջել է Մինսկի երկնքում և սուրբ ջուր ցողել՝ քաղաքը կորոնավիրուսից պաշտպանելու համար։