Array ( [mr_id] => 91712 [mr_node] => 79374 [mr_media] => 79004 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79004 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79004.jpg [media_name] => SU.AFP_1Q16Q8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 17:49:48 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Հանրային դեմքերը հորդորում են զգուշավոր ու հոգատար լինել միմյանց հանդեպ
Համավարակը չի խնայում նաև հանրային դեմքերին։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված են մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, դերասաններ և սպորտսմեններ։

Նախ քաղաքականություն։ Իրանում վարակված են երկու տասնյակից ավելի պատգամավորներ և նախարարներ։ Վարակակիր են ֆրանսսիայի մշակույթի նախարարը, ավստրալիայի ներքին գործերի նախարարը, Կատալոնիայի ղեկավարը, Մայամիի քաղաքապետը։ Վարակման առաջին դեպքն է գրանցվել Միացյալ Նահանգների սենատում։ Հանրապետական սենատոր Ռենդ Փոլի աշխատակազմը թվիթերում հայտնել է, որ սենատորը լավ է:

Վարակակիր են նաև Կանադայի և Իսպանիայի վարչապետների տիկինները։ Ջասթին Տրյուդոն ինքնամեկուսացել է։ Մոնակոյի թագավորական պալատը հայտնել էր, որ կորոնավիրուս ունի նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը։ Իշխանը փիփլ ամսագրին տրված հարցազրույցում հայտնել է, որ լավ է։

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն ֆեյսբուքյան էջում է հայտնել, որ կորոնավիրուս ունի:

Դերասան Իբրիս Էլբան օրեր առաջ էր հայտնել, որ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:

Հոլովակում նրա կողքին նստած էր կինը: Այսօր արդեն պարզ է դարձել, որ կնոջ թեստի պատասխանը ևս դրական է: կորոնավիրուսով վարակված հոլիվուդյան զույգի առողջական վիճակը թեթևացել է: Թոմ Հենքսը թվիթերում իր երկրպագուներին հայտնել է, որ իր ու կնոջ ինքնազգացողությունն արդեն ավելի լավ է: 

Կորոնավիրուսի դրական թեստ ունի նաև սեռական բռնությունների համար դատապարտված հոլիվուդյան պոդյուսեր Հարվի Վայնշտեյնը: Նրան մեկուսացրել են: Մեկուսացված է նաև նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն, որը նկարահանվել էր Գահերի խաղում: