Array ( [mr_id] => 91718 [mr_node] => 79375 [mr_media] => 79005 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79005 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79005.jpg [media_name] => default.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 17:52:45 )
Facebook Instagram Youtube
Covid-19. Ոստիկանության ստորաբաժանումների մեքենաներն ախտահանվում են, աշխատակիցները՝ ջերմաչափվում
Ոստիկանությունը աշխատում է 24 ժամյա արտակարգ ռեժիմով: Կան ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, մեկ ոստիկան իր ընտանիքի հետ կարանտինի մեջ է՝ Ծաղկաձորում, մի խումբ էլ ինքնամեկուսացված է:

Ոստիկանության պետի տեղակալը իրենց աշխատանքը բաժանեց երկու փուլի՝ մինչև արտակարգ դրությունը և արտակարգ դրության ընթացքում: Առաջին փուլում Իրանից Հայաստան մտած բեռնատարներն ուղեկցվել են անհրաժեշտ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ` ուղեկցվել է 459 տրանսպորտային միջոց:

Ոստիկանությունը հսկել է նաև մեկուսացված տարածքները: Երկորդ փուլով՝ արտակարգ ռեժիմից հայտարարելուց հետո հսկվել են նաև ինքնամեկուսացված անձինք, ըստ հասցեների, 4 ժամը մեկ` հեռախոսով, կապվում են հնարավոր վարակակիրների հետ և տեղեկանում անձանց առողջական վիճակի մասին:

115 հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններ վերահսկել են, որպեսզի 20 հոգուց ավելի չլինեն: 73 արձանագրություն էլ կազմվել է տրանսպորտային միջոցներում թույլատրելիից շատ ուղևոր տեղափոխելու համար: Սահմանափակումներ եղել են նաև լրատվամիջոցների համար:

Հայկ Մհրյանը նշեց նաև, որ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, մեքենաները ախտահանվում են, աշխատակիցները ամեն օր ջերմաչափվում: Կան ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, մեկ ոստիկան իր ընտանիքի հետ կարանտինի մեջ է՝ Ծաղկաձորում, մի խումբ էլ ինքնամեկուսացված է: