Array ( [mr_id] => 91723 [mr_node] => 79377 [mr_media] => 79007 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79007 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79007.jpg [media_name] => maxresdefault.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-23 19:23:17 )
Facebook Instagram Youtube
Աննա Հակոբյանը կամավորության սկզբունքով տեղեկարշավ է կազմակերպել ինքնամեկուսացման մասին
Բուկլետներն այն մասին են, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես է պետք մեկուսանալ ու խստորեն հետևել հիգիենայի կանոններին:

Աննա Հակոբյանն ինքնամեկուսացումից հետո առաջին անգամ է տնից դուրս եկել ու որոշել է կամավորական սկզբունքով տեղեկատվական արշավ կազմակերպել: Վարչապետի տիկինը նշում է, որ իր գործունեությունն այս պահին նույնպես դադարեցված է, բոլոր ծրագրերը հետաձգվել են: Այս դեպքում կամավորական աշխատանք կատարելն ըստ նրա` ամենաարդյունավետ լուծումն է: 

Բուկլետներն այն մասին են, թե ինչ պետք է անել այս պայմաններում, ինչպես է պետք մեկուսանալ ու խստորեն հետևել հիգիենայի կանոններին: 

Աննա Հակոբյանը նշում է, որ կառավարության գործողություններն այժմ միտված են այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գալուն: