Array ( [mr_id] => 91726 [mr_node] => 79379 [mr_media] => 79009 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79009 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79009.jpg [media_name] => unnamed (1).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 16:46:01 )
Facebook Instagram Youtube
Արցախում մարտի 31-ի քվեարկության օրը կիրականացվեն վարակը կանխարգելող միջոցառումներ
Նախագահ Բակո Սահակյանը պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի հետ քննարկել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների աշխատանքը: Արցախի նախագահը հորդորել է հետևել վիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի Արցախում կանխել բացասական զարգացումները:

Պաշտպանության բանակում շարունակվում են  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող  հակահամաճարակային միջոցառումները: Քլորակրի և պրեսեպտի լուծույթներով  ամեն օր ախտահանվում են սոցիալ-կենցաղային օբյեկտները, ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկան:

Ալկոգելից հետո Արցախում սկսել են նաեւ բժշկական դիմակ արտադրել: Կտորեղենի արտադրությամբ զբաղվող Ստեփանակերտի Սանդերք  ընկերությունը պատրաստում է  բարձրորակ՝  մի քանի անգամ  օգտագործվող դիմակներ, որոնք կարելի է ախտահանել և օգտագործել: Արտադրական հզորությունը թույլ է տալիս արտադրել օրական 5.000 բժշկական դիմակ՝ հատը 150 դրամ: Պատվերներ ունեն մոտ մեկ տասնյակ կազմակերպություններից: Այս պահին աշխատում են, որ  ամենախոշոր պատվերը հասցնեն  մինչեւ մարտի 31-ը: 

Մարտի 31-ին բոլոր  ընտրատեղամասերում կլինեն դիմակներ: Արցախի ԿԸՀ-ն միջոցներ կձեռնարկի՝   քվեարկության օրը տեղամասային կենտրոններում մարդկանց առողջության անվտանգությունն ապահովելու համար: Տեղամասերը կախտահանվեն նախապես: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները կիրականացնեն շուրջօրյա հերթապահություն:

Նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման և կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի կառավարությանը ֆինանսապես աջակցել ցանկացողները  կարող են նվիրատվություն անել Արցախի կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներին: