Array ( [mr_id] => 91727 [mr_node] => 79380 [mr_media] => 79008 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79008 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79008.jpg [media_name] => 1205049485.jpg.0.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 16:43:10 )
Facebook Instagram Youtube
Կիրականացվեն աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող փոփոխություններ
Աշխատողների հարկադիր պարապուրդին վերաբերող հարցերը սոցապ նախարարության ուշադրության կենտրոնում են:

 Գործող աշխատանքային օրենսգրքով երկու կարգավորումներ են, դրանցից մեկով գործատուն, եթե չի կարող հարկադիր պարապուրդի ժամանակ իր աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, պետք է վճարի պարապուրդի համար: 186-րդ հոդվածի կարգավորումով, գործատուն չի վճարում, եթե կա անհաղթահարելի ուժ: 

Հարցը հրատապ է, այդ պատճառով էլ նախարությունը մշակեց նոր նախագիծ, որտեղ հստակեցվում են աշխատող-գործատու հարաբերությունները արտակարգ իրավիճակում ու հարկադիր պարապուրդի դեպքում: 

Գործող աշխատանքային օրենսգրքում չկա նաև կարգավորոմ, որը վերաբերում է հեռավար աշխատելուն: Կա տանն աշխատելու մասին կետ, բայց այն վերաբերում է ի սկզբանե պայմանագրով նախատեսված տանն աշխատելուն: Վերջին օրերին առաջացած անհանգստությունը, թե ինչպես են կարգավորվելու օրավարձով աշխատողների իրավունքները, աշխատանքի և զբաղվածության վարչության պետը պարզաբանեց, որ օրավարձը միայն աշխատավարձի ձև է, կարգավորումները նույնն են:

Օրենքի նոր նախագիծը մշակման փուլում է, ընդունումից հետո այն կունենա հետադարձ ուժ, որը չի վերաբերի վատթարացնող նորմերին: Այն կկարգավորի նաև արտակարգ իրավիճակում ստեղծված հարկադիր պարապուրդից առաջացած խնդիրները՝ թե որ դեպքում, պետք է վճարի գործատուն, իսկ որ դեպքում փոխհատուցի պետությունը: