Array ( [mr_id] => 91729 [mr_node] => 79382 [mr_media] => 79015 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79015 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79015.jpg [media_name] => 1772664_w1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-24 17:58:15 )
Facebook Instagram Youtube
ՉԼ և ԵԼ եզրափակիչները հետաձգվել են. թոփ առաջնություններն ավելի ուշ կսկսվեն
ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի եզրափակիչների հետաձգման մասին:

 Ֆուտբոլային կազմակերպությունն այս որոշումը կայացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլում պետք է տեղի ունենար մայիսի 30-ին։ Եվրոպա լիգայի եզրափակիչը Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ մայիսի 27-ին։ Անցկացման նոր օրերի մասին որոշում դեռ չկա։

ֆուտբոլի Իսպանիայի առաջնության վերսկսումը կարող է հետաձգվել մինչեւ աշուն: Լա Լիգայի ղեկավարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Իսպանիայի առաջնությունը և մյուս առաջնությունները կվերսկսվեն միայն, երբ Իսպանիայում կորոնավիրուս չի լինի: 

Իտալիայում նույնիսկ չեն մտածում ֆուտբոլի մասին: Այնտեղ ակումբների մեծ մասը կարանտինի մեջ են եւ հայտնի չէ՝ երբ կվերսկսվի Ա Սերիան: Դոմինոյի էֆեկտով կորոնավիրուսով վարակվում են իտալական մյուս ֆուտբոլային ակումբները, աշխատակիցներն ու ֆուտբոլիստները:

Ֆրանսիայի առաջնության վերսկսման ճակատագիրը նույնպես անորոշ է: Լիգա-1-ի ակոմբների միության նախագահը հայտարարել է, որ այս ընթացքում ակումբները կորցրել են 250 մլն եվրո: Հնարավոր է՝ այս մրցաշրջանի արդյունքները չեղարկվեն: Գրեթե նույն խնդիրն է նաեւ Հոլանդիայի առաջնությունում: Կառավարությունը վերրսկսումը հետաձգել է մինչեւ հունիսի 1-ը ու արգելել բոլոր զանգվածային միջոցառումները մինչեւ ամռան առաջին օրը: