Array ( [mr_id] => 91740 [mr_node] => 79387 [mr_media] => 79019 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79019 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79019.jpg [media_name] => Zoro Xstacumner.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 12:15:50 )
Facebook Instagram Youtube
Հանրապետությունում խստացվում են կարանտինային միջոցառումները
Կորոնավիրուսի տարածման հանգամանքով պայմանավորված՝ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ կկիրառվեն նոր սահմանափակումներ։

Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան ֆեյսբուքյան լայվով հայտնեց՝ կորոնավիրուսով ախտորոշված անձանց թիվն ավելացել է 41-ով: Վարակվածներից 26-ը թոքաբորբ ունեն: 

Հենց այս հանգամանքները հաշվի առնելով իշխանությունը որոշում է կայացրել Հայաստանում խստացնել կարանտինային միջոցառումները: Մասնավորապես՝ մեկ շաբաթով արգելվում է բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների գործունեությունը:

Առավոտյան կայացած պարետատան նիստին Տիգրան Ավինյան հայտարարեց, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ քաղաքացիների համար և յոթ օրվա ընթացքում պետք է պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: 

Ավելի ուշ պարետատունը հրապարակեց այն ծառայությունների ու տնտեսվարողների ցանկը, որոնք կարող են այս մեկ շաբաթվա ընթացքում աշխատել: Առաջիկա 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության ծառայությունները, խանութները ու դեղատները կաշխատեն: