Array ( [mr_id] => 91735 [mr_node] => 79388 [mr_media] => 79018 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79018 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79018.jpg [media_name] => Zoro Pashtonakan Lrahos.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 12:15:50 )
Facebook Instagram Youtube
Խորհրդակցություն՝ կառավարությունում, ԱԻՆ օպերատիվ խմբի նիստ ու պաշտոնական հայտարարություն
Գյուղոլորտում միջոցառումների նախագիծը կդրվի հանրային քննարկման: Վերահսկել հրշեջ փրկարարական ջոկատներում ախտահանման գործընթացը: Քաղաքացիների դիմումներն ու բողոքները կընդունվեն առցանց: Արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են

Կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվեց գյուղատնտեսության ոլորտի միջոցառումների ծրագրի ամփոփիչ տարբերակը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց նախագիծը դնել հանրային քննարկման: Կառավարությունը ծրագրի արդյունավետության մոնիթորինգ է իրականացնելու՝ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքելու և ծրագիրը կատարելագործելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների օպերատիվ խմբի այսօրվա նիստում փոխնախարար Արմեն Հարությունյանը հանձնարարել է ջանք չխնայել համաճարակի տարածումը կանխելու հարցում: Նա հանձնարարել է վերահսկել հրշեջ փրկարարական ջոկատներում ախտահանման գործընթացը: 

Չեն դադարեցվի, բայց կսահամանափկվեն նաև էլեկտրականության, գազի, ջրամատակարարման, թափոնների կառավարման ու վերամշակման, սոցիալական ու ապահովագրական այլ ծառայությունների աշխատանքները: Այս ոլորտի ընկերությունները պետք է աշխատեն նվազագույն անձնակազմով: Քաղաքացիների բողոքներն ու դիմումներն ընդունեն միայն առցանց կամ հեռախոսազանգով: 

Առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները Հակոբ Արշակյանի հետ հանդիպմանը հայտարարեցին, որ արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով: Հատկապես ավելացել են պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքման պատվերները: Նրանց պնդմամբ առկա ռեսուրսներով կարող են լիարժեք սպասարկել պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում: