Array ( [mr_id] => 91736 [mr_node] => 79389 [mr_media] => 79020 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79020 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79020.jpg [media_name] => Manu TMPP.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 12:40:42 )
Facebook Instagram Youtube
ՏՄՊՊՀ մոնիթորինգ․ Պարենի և տնտեսական ապրանքների պակաս չկա
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է շուկան՝ ալկոգելերից, մինչև լոլիկ ու վարունգ:

Պարենի ու ոչ առաջնային տնտեսական ապրանքների պակաս երկրում չկա, բեռնափոխադրումները չեն դադարել: Խոշոր առևտրային ցանցերում խուճապահար առևտուրը կանգ է առել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել է շուկան՝ ալկոգելերից, մինչև լոլիկ ու վարունգ: 

Ապրանքների գների մոնթիորինգ նույնպես արել են՝ փետրվարի 26-ից մարտի 23-ը ամեն օր: Խնձոր, կիվի, վարունգ, նարինջ, պոմիդոր՝ այս մթերքների որոշ տեսակներ որոշ օրերի թանկացել են: Այն, ինչ հրապարակվում էր սոցցանցերում, հինգ հազար դրամանոց լոլոիկ կամ չորս հազարով կծու բիբար, դա ապրանքատեսակների ամենաթանկ սեգմենտն է: Բայց ՏՄՊՊՀ-ն նաև հիշեցնում է, մարտը գյուղատնտեսական ապրանքների ամենաթանկ ամսին է: 

Բրինձը, ձեթը, պանիրն ու ալյուրը նույնպես գրեթե չեն թանկացել: Կան որոշ տեսակներ, որ տարբեր օրերի թանկացել են, հետո՝ էժանացել: Ձուն, որը կորոնավիրուսի տարածումից առաջ ինքնարժեքից ցածր էր, վերադարձել է նախկին գնին: