Array ( [mr_id] => 91811 [mr_node] => 79392 [mr_media] => 79022 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79022 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79022.jpg [media_name] => Arpi Viva MTS copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 13:27:40 )
Facebook Instagram Youtube
Վիվա-ՄՏՍ-ը բացել է սպասարկման շարժական կենտրոններ
Դրանք պարբերաբար ախտահանվում են: Երևանի շարժական ու մարզերի սպասարկման կենտրոններն աշխատում են երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 11-17-ը:

Բաժանորդներին անխափան սպասարկելու համար Վիվա-ՄՏՍ-ը Երևանում բացել է սպասարկման շարժական կենտրոններ: Դրանք արդեն գործում էին Հայաստանի 7 խոշոր համայնքներում: Մանրամասները ֆեյսբուքյան լայվով հայտնել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Երևանի տարածքում գործում է անիվների վրա տեղակայված ու կահավորված 3 կենտրոն: Հասանելի է ապրանքների և ծառայությունների մեծ մասը՝ բացի բջջային սարքերի ապառիկ վաճառքից: Ծառայությունները գործում են առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ պատուհանից: Գործարքները կատարվում են կանխիկ ու անկանխիկ եղանակներով: 

Ակտիվ գործում է նաև Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութը: Պատվիրելու համար կարելի է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել էլեկտրոնային հայտը: Կարելի է նաև զանգահարել առցանց խանութ: Ընկերության աշխատակիցները կապ կհաստատեն հաճախորդի հետ և պատվերը ստանալու համար նրան կուղղորդեն շարժական սպասարկման կենտրոններից մեկը:

Շարժական կենտրոնները մշտապես կապի մեջ են գլխամասային գրասենյակի հետ: Դրանք պարբերաբար ախտահանվում են: Երևանի շարժական ու մարզերի սպասարկման կենտրոններն աշխատում են երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 11-17-ը: