Array ( [mr_id] => 91752 [mr_node] => 79393 [mr_media] => 78854 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 78854 [media_album] => 10 [media_path] => media/2020/03/78854.jpg [media_name] => AJ.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-11 17:38:04 )
Facebook Instagram Youtube
Վեթթինգի նախագիծը 1-ինից 2-րդ ընթերցում կոնցեպտուալ առումով մնացել է նույնը
Քվեարկությունը հինգշաբթի է. սահմանադրական օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայնը՝ 80 մանդատ:

Վեթթինգի նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում քննարկվեց, փոփոխվեց, բայց կոնցեպտուալ առումով մնաց նույնը: Ընդդիմադիրների քննադատությունները՝ նույնպես: Արդարադատության նախարարը երկու շաբաթ առաջ խոստացել էր ընդունել ընդդիմադիրների տարբերակը, եթե այն չհակասի Սահմանադրությանը, այսօր ընդդիմադիրները հայտարարեցին, որ իրենց ամենակարևոր դրույթները չեն ընդունվել: 

Ընդդիմադիրները հիմա էլ են կրկնում պնդումը, որ այս օրինագծով վեթթինգ՝ դատավորների զտում չի լինի, որ 25 տարեկան անձը չի կարող դատավոր լինել ու բարդ գործեր քննել՝ դատավորի թեկնածուի տարիքը չվերանայվեց, և որ սա նախագիծ է՝ ձևի համար:

Իմքայլական իրավաբանն առաջին ընթերցմամբ քննարկմանը պնդել էր, որ առաջարկվող գործիքակազմը թույլ չի տալիս զտել դատական համակարգը: Հիմա Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկեց փաթեթն ընդունելուց հետո ժամկետներ սահմանել ու եթե պետք լինի, նորից փոփոխություններ անել: 
Երկու ընթերցմամբ քննարկումներից հետո ընդդիմադիրների դիրքորոշումը չփոխվեց՝ դեմ են: Քվեարկությունը հինգշաբթի է. սահմանադրական օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայնը՝ 80 մանդատ: