Array ( [mr_id] => 91759 [mr_node] => 79395 [mr_media] => 79024 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79024 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79024.jpg [media_name] => Ani - Ispania copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 14:44:36 )
Facebook Instagram Youtube
Covid-19․ Իսպանիա, Ավստրիա, Շվեդիա՝ պատմում են հայերը
24 ժամում՝ 514 մահ, Իսպանիան վերածվում է վարակի նոր կենտրոնի։ Ավստրիայում զանգվածաբար կթեստավորեն բոլորին՝ օրական 15.000 մարդու։ Շվեդիայում թեստավորում են միայն տարեցներին և հիվանդներին։

Իսպանիան վերածվում է պանդեմիայի նոր կենտրոնի: Վարակը տարածվում է նույնիսկ ավելի արագ, քան Իտալիայում: Միայն վերջին 24 ժամում մահացել է 514 մարդ: Վարակակիրների թիվը հասնում է 40 հազարի: Իսպանիայում «Ժամի» տեղեկությամբ կա վարակված հայ:

Այնուամենայնիվ հազարից ավելի մարդ ձերբակալվել է այդ սահմանափակումները խախտելու համար: Փողոց դուրս եկած 100 հազար մարդու առայժմ միայն զգուշացրել են մնալ տանը: Ծերանոցներից մեկում աշխատակիցները չեն գնացել աշխատանքի և ոստիկանությունն օրեր անց գտել է անխնամ մնացած տարեցների դիեր: Հիվանդանոցներում տեղ չկա: Վարակակիրները հայտնվում են միջացքներում ու հատակին: Իսպանացի բժիշկները հուզված պատմում են, որ ստիպված են ընտրել՝ ով ապրի, ով մահանա: 

Իսպանիայում բնակչության 18 տոկոսի տարիքը 65-ից բարձր է: Վարակի կենտրոնը Մադրիդն է և իշխանությունները զգուշացնում են, որ կարող է վարակվել բնակչության 80 տոկոսը: 

Ռափյան քույրերից ավագն Ավստրիայում է: Այնտեղ Covid- 19-ն առայժմ ավելի մեղմ է դրսևորվում: Կա 5500 վարակակիր, 30 մահ: առողջապահության նախարարը հայտնել է, որ վարակակիրների 95 տոկոսի ախտանշանները սուր չեն, նրանք կարող են մնալ տանը և բուժվել ինքնուրույն: 

Առաջիկա օրերին ավստրիայում մասսայական թեստավորում կանցկացվի արագ թեստերի միջոցով՝ վարակակիրներին գտնելու և իզոլացնելու նպատակով: 

Շվեդիայում վարակը տարածվում է իտալական ճամփորդությունից հայրենիք վերադարձած, այնտեղ վարակված շվեդների շղթայով: Այս երկրում թեստավորվում են բոլոր տարեցները և առողջական խնդիրներ ունեցող անձինք: 

Այս երկում խիստ սահմանափակումներ գործի չեն դրվել, ինչն ավելացրել է բնակչության անվստահությունը իշխանության քաղաքականության նկատմամբ: Նկատում են՝ վարակակիրների և մահվան թվերի առաջիկա վիճակագրությունը ցույց կտա, որ նրանք սխալվել են: