Array ( [mr_id] => 91761 [mr_node] => 79397 [mr_media] => 79026 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79026 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79026.jpg [media_name] => Nairi - poxvostikanapet copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 15:37:12 )
Facebook Instagram Youtube
Մարտի 25-ից հատուկ ռեժիմ է սահմանված բոլորի տեղաշարժի համար
Քաղաքացին ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե նրա տեղաշարժի պատճառով որևէ մեկը վարակվել է:

Մարտի 25-ից հատուկ ռեժիմ է սահմանված քաղաքացիների տեղաշարժի համար: Փոխոստիկանապետը հայտնեց, որ մտցվել են որոշակի սահմանափակումներ, և քաղաքացիները պարտավոր են ինքնամեկուսացվել և պահպանել ինքնամեկուսացման կանոնները: Հստակ ձև է մշակվել, թե որ դեպքում կարող է քաղաքացին տնից դուրս գալ և ինչ փաստաթղթեր պետք է ունենա, որպեսզի ստուգում իրականացնող պաշտոնատար անձին հիմնավորի, թե ինչու է դրսում:

Քաղաքացին ենթարկվելու է քրեական պատասխանատվության, եթե նրա տեղաշարժի պատճառով որևէ մեկը վարակվել է:

Ինչ պատասխանատվություն կկրեն զանգվածային լրատվամիջոցները, եթե չպահպանեն արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակման կանոնները: Արփինե Սարգսյանը հայտնեց, որ որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Եթե լրատվամիջոցը Վարչական տույժի կիրառումից հետո չհեռացնի հրապարակումը, վարչական պատասխանատվության կենթարկվի. տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: