Array ( [mr_id] => 91755 [mr_node] => 79398 [mr_media] => 79027 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79027 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79027.jpg [media_name] => Ani S - paretayin Yerevan copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 15:39:50 )
Facebook Instagram Youtube
Տեղաշարժը՝ ձևաթղթով․ տնից պետք է դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ըստ ոստիկանների` քաղաքացիների մեծ մասը բարեխղճորեն հետևում է բոլոր հրահանգներին: Բայց լինում են դեպքեր, որ նրանք անհատական պաշտպանության միջոցներ չեն ունենում:

Ոստիկանները նախ խնդրում են ցույց տալ լրացրած ձևաթուղթն ու անձը հաստատող փաստաթուղթը, այնուհետև հարցնում են` քաղաքացին ունի՞ դիմակ, ձեռնոց և ալկոգել: Ստուգված քաղաքացիներից մի քանիսը ձևաթուղթ չեն ունեցել։ 

Ձևաթուղթը պարտադիր է` տպված կամ ձեռագիր: Հակառակ դեպքում քաղաքացին կենթարկվի պատասխանատվության: Ոստիկանները ծառայության են անցել վաղ առավոտից: Փողոցներում ուժեղ հսկողություն է սահմանված: Թեև քաղաքում շարժը քիչ է, փողոցներն էլ կիսադատարկ են, այնուամենայնիվ անցորդներին ու վարորդներին պարբերաբար հիշեցվում է` տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Ըստ ոստիկանների` քաղաքացիների մեծ մասը բարեխղճորեն հետևում է բոլոր հրահանգներին: Բայց լինում են դեպքեր, որ նրանք անհատական պաշտպանության միջոցներ չեն ունենում: 

Երևանյան ռիթմն ու երբեմնի անցուդարձն այժմ կանգ է առել: Փակ են սրճարանները, ժամանցի կենտրոնները, գեղեցկության սրահները: Այս օրերին աշխատում են դեղատներն ու սուպերմարկետները: Առավոտյան ժամը 10-ից 12-ն էլ տնից դուրս գալու և խանութներում առևտուր անելու հնարավորություն ունեն մեծահասակները, որոնք ռիսկային խմբում են: