Array ( [mr_id] => 91754 [mr_node] => 79399 [mr_media] => 79028 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79028 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79028.jpg [media_name] => Avetis - AMN copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 15:58:09 )
Facebook Instagram Youtube
Covid-19. ԱՄՆ-ն վարակակիրների թվով համաշխարհային եռյակում
55 հազար վարակակիրներից մահացել է 784-ը, բուժվել` 380-ը: Կանխատեսումները հուսադրող չեն: Շատ ամերիկացիների այս օրերին շատ ամերիկացիներ մնացել են առանց աշխատանքի, ինչի հետևանքով վտանգվել է նրանց առողջության ապահովագրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ ԱՄՆ- ն կարող է դառնալ վարակի նոր կենտրոն: Ամենախոցելի կետը Նյու Յորքն է:

Միացյալ Նահանգները վարակակիրների թվով երրորդն է աշխարհում Չինաստանից և Իտալիայից հետո: Այստեղ մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն աճել է 11 հազարով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ ԱՄՆ- ն կարող է դառնալ վարակի նոր կենտրոնը:

Երկրում վարակի կենտրոնը Նյու Յորքն է, Ամերիկայում վարակակիրների քանակի կեսը հենց այստեղ է, աշխարհում վարակվածների ընդհանուր թվի 5 տոկոսը բաժին է ընկնում այս նահանգին:

Միացյալ նահանգներում, որոշ խանութներ կիսադատարկ են: Բնակիչները ֆիքսել են խոշոր առևտրի կենտրոններում ամբողջությամբ դատարկ պահարանները, որտեղ հիգիենայի միջոցներ ու ջուր է դրված եղել: Որոշ մթերային խանութներում սպառվել է մսի պաշարը:

Օրեր տևած բանակցությունների արդյունքում Սպիտակ տունը և Սենատը պայմանագիր են կնքել, ըստ որի երկու տրիլիոն դոլար կտրամադրվի կորոնավիրուսից տուժած բիզնեսներին, աշխատողներին և առողջապահական համակարգին: