Array ( [mr_id] => 91763 [mr_node] => 79400 [mr_media] => 79029 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79029 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79029.jpg [media_name] => Nane - ashxar koronavirus copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 17:03:47 )
Facebook Instagram Youtube
Համաշխարհային տնտեսական ճգնաժամ՝ ի՞նչ են կանխատեսում փորձագետները
Համավարակի անկանխատեսելի տարածման հետևանքով իրավիճակը փոխվում է ամեն օր և ուղղակիորեն ազդում նաև նավթի գնի վրա։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը զգուշացրել է, որ պանդեմիայի հետևանքով ավելի քան 25 միլիոն մարդ կարող է կորցնել աշխատանքը։

Աշխարհում գործարար ակտիվության նվազման պատճառով փորձագետները համաշխարհային տնտեսական ճգնաժամ են կանխատեսում։ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ համաշխարհային ռեցեսիա է այն իրավիճակը, երբ տնտեսական աճը ցածր է 2,5 տոկոսից։

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարն այդքան էլ լավատես չէ։ Նրա խոսքով՝ վերականգնումը կարող է երկար տևել։

Համավարակի անկանխատեսելի տարածման հետևանքով իրավիճակը փոխվում է ամեն օր և ուղղակիորեն ազդում նաև նավթի գնի վրա։ Մարտի սկզբին նավթի գնի անկումը ռեկորդային էր վերջին 18 տարում։ Այս փուլում շուկան վերականգնվելու միտումներ է ցույց տալիս։ Վերլուծաբանների խոսքով իրավիճակի կայունացմանը կնպաստի նաև Սպիտակ տան և Կոնգրեսի 2 տրիլիոն դոլլար կազմող օգնության փաթեթը։ Բիզնեսներին օժանդակելու փաթեթ են կազմում նաև Եվրամիության երկրները։ Ֆրանսիայում մոտ 800 հազար մարդ դիմել է կառավարությանը՝ մասնակի գործազուրկի կարգավիճակ ստանալու համար։

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը զգուշացրել է, որ պանդեմիայի հետևանքով ավելի քան 25 միլիոն մարդ կարող է կորցնել աշխատանքը։

Սև ամպեր են կուտակվել նաև ավիափոխադրող ընկերությունների գլխին։ Չեղարկված չվերթների և փակ սահմանների պատճառով ավիաընկերությունները ստիպված են կրճատել ծախսերը։