Array ( [mr_id] => 91780 [mr_node] => 79401 [mr_media] => 79030 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79030 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79030.jpg [media_name] => ASHXARH MEC.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 17:08:19 )
Facebook Instagram Youtube
COVID -19․ Թուրքիայում փողոց դուրս գալու արգելք է սահմանված 65 տարեկանից բարձր անձանց համար
Թուրքիայում վարակակիր է 2000 մարդ: Մահացել է 44-ը: Եվս 32 թուրք մահացել է արտասահմանում:

Սկանդալային այս տեսանյութն առանց հետևանքների չմնաց: Ստամբուլում տարեց մարդուն ստիպելով դիմակ են հագցնում, գլխին ախտահանող հեղուկ լցնում, ստիպողը ձերբակալված է:

Թուրքիայում փողոց դուրս գալու արգելք է սահմանված 65 տարեկանից բարձր ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար: Քաղաքային տրանսպորտում աթոռներից մի քանիսը հատուկ գրություններով հորդորում են ազատ թողնել՝ սոցիալական հեռավորույթուն պահպանել: Ճիշտ ինչպես արել էին նախագահի ասուլիսի ժամանակ: Էրդողանը չի մասնակցում բազմամարդ հավաքների: Կորոնավիրուսի խորհրդակցությունները ղեկավարում է տեսակապով: 

Պոլսո Հայոց պատրիարքարանը Թուրքիայի հայերին կորոնավիրուսից պաշտպանելու, վարակի դեմ պայքարը համակարգելու համար հայկական եկեղեցիներին կից հանձնախմբեր են ստեղծվել: Տարեց հայերը, որոնց ևս արգելված է տնից դուրս գալ, կարող են դիմել այս հանձնախմբերի օգնությանը: Պատրիարքարանը սկսել է հավաքագրել կամավորների: 

Թուրքիայում վարակակիր է 2000 մարդ: Մահացել է 44-ը: Եվս 32 թուրք մահացել է արտասահմանում: Կորոնավիրուսով վարակվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, սակայն նա ինստագրամում հայտնել է, որ իր վիճակը լավ է: Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին: