Array ( [mr_id] => 91782 [mr_node] => 79402 [mr_media] => 79031 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79031 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79031.jpg [media_name] => Arpi Vrastan koronavirus copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-25 17:13:05 )
Facebook Instagram Youtube
ՔՀԿ-ներում կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են եղել
Կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է անում(հեռախոսահամար՝ կամավորների համար. 060 80 80 03 + 31 01 կամ 31 02)։

Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի թեստերի բոլոր արդյունքները բացասական են եղել: ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նշեց նաև, որ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությամբ ապահովելով դատապարտյալներին ու կալանավորված անձանց։

Կանխարգելման միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։ Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 060 80 80 03 հեռախոսահամարով. ներքին համարն է 31-01 կամ 31-02 :

Հանրային ծառայությունները կարգավորող ծառայությունը տեղեկացնում է, որ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ժամանակավորապես անցնում են աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:

«Հարավկովկասյան երկաթուղի» - ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող էլեկտրագնացքի ուղերթները: 

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, Փ/Ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Նա հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան: