Array ( [mr_id] => 91784 [mr_node] => 79404 [mr_media] => 59650 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 59650 [media_album] => 10 [media_path] => media/2016/02/59650.jpg [media_name] => Azgayin-joxov.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2016-02-04 12:33:02 )
Facebook Instagram Youtube
ԱԺ ուղիղ հեռարձակումը` #ՄնաՏանը հեշթեգով է
Կառավարության հարց-պատասխանն էլ ամբողջությամբ կորոնավիրուսի թեմայով է:

Պատգամավորներին մտահոգում է պարենային անվտանգությունը՝ Ռուսաստանից հացահատկային բոլոր տեսակի կուլտուրաների արտահանման արգելքի ֆոնին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խնդիրը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում: Վերջնական պայմանավորվածություն կլինի ապրիլի 3-ին: 

Էդմոն Մարուքյանը ահազանգեր է ստանում, որ կոմունալ վճարը չմուծելու համար անջատումներ են լինում, մասնավորապես գազի դիմաց: Որն է այս հարցում պետության մոտեցումը: Վարչապետը տեղեկացրեց, որ պարետը հենց առաջին օրից է այդ հարցով զբաղվել, պայմանավորվածություն կա բոլոր կազմակերպությունների հետ՝ անջատումներ չանել, բայց ընդգծեց՝ դա չի վերաբերում հնարավորություն ունեցողին:

ԲՀԿ-ական պատգամավորը վարկառուների ահազանգերը փոխանցեց: Ֆինանսական կառույցները մի բան խոստացան, բայց շատերը գործնականում այլ բան են անում: Պատգամավորը հորդորում է տարբերակ մտածել, սառեցնել վարկերի տոկոսները: Հայաստանում միլիոն ու կեսից ավելի վարկառու կա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կառավարության նիստում հինգ մեծ փաթեթ են ընդունելու, որոնք վերաբերում են բիզնեսին ու գյուղատնտեսությանը աջակցելուն: Վարկային լավ պատմություն ունեցող ֆերմերներին վարկ կառարաջկվի՝ կառավարության համաֆինանսավորմամբ: Առաջարկ կլինի նաև սև ցուցակում գտնվողներին: