Array ( [mr_id] => 91785 [mr_node] => 79405 [mr_media] => 79033 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79033 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79033.jpg [media_name] => unnamed.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:22:20 )
Facebook Instagram Youtube
Կառավարության խնդիրն է ճիշտ կառավարել հիվանդանոցների հնարավորությունները․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք կա, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ երկու քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են, գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր են:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին կառավարության խնդիրն է ճիշտ կառավարել հիվանդանոցների հնարավորությունները: Նրա պնդմամբ հիվանդանոցներում կան վարակվածներ, որոնք որևէ բուժում չեն ստանում և նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Հենց այդ պատճառով կառավարությունն այսօր քննարկել է կորոնավիրուսը թեթև տանող քաղաքացիներին հյուրանոցներ տեղափոխելու հարցը:

Փաշինյանը նկատեց, որ այս քաղաքականությունը հնարավորություն կտա հյուրանոցային բիզնեսին լրացուցիչ եկամուտներ ստանալ, որովհետև այս պայմաններում հյուրանոցները դատարկ են: Կառավարությունը ակնկալում է, որ հյուրանոցները այս ծառայությունների համար կառաջարկեն ընդունելի գին և տեղում կկազմակերպվի նաև սննդի հարցը:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի զարգանում: Ավելին՝ տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտիկ սցենարով: 

Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը խստացնելուց հետո ուղեւորահոսքը մոտ 30 անգամ Երեւանում ու մարզերում կրճատվել է: Ավինյանի պնդմամբ վարակի տեմպերը պահպանվելու դեպքում խստացման 7-օրյա ժամկետը չեն երկարաձգի: 

Փաշինյանը անդրադարձավ Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին և հայտարարեց, որ մինչև Արցախ մեկնելը դիտորդները պետք է կորոնավիրուսի արագ թեստ հանձնեն: Նրա պնդմամբ ամեն ինչ պետք է անել, որպեսզի դիտորդական խմբի հետ կորոնավիրուսը Արցախ մուտք չգործի: 

Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություն են կատարել արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ և խոսքի ազատության սահմանափակումները բերվել են նվազագույն մակարդակի: Նա կոչ արեց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը: