Array ( [mr_id] => 91787 [mr_node] => 79406 [mr_media] => 79034 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79034 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79034.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:30:10 )
Facebook Instagram Youtube
Կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային միջոցառումների 5 ծրագիր
Կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական խնդիրների հակաճգնաժամային հինգ ծրագիր: Գործողությունների հիմնական փաթեթները վերաբերում են բիզնեսին:

Մինչև ծրագրերին անցնելը, վարչապետը նկատեց, ահազանգեր են ստանում, որ օգտվելով առիթից որոշ տնտեսվարողներ շարունակում են չտրամադրել ՀԴՄ կտրոններ: Հատկապես սա վեարբերում է մանրածախ առևտրի կետերին: ՊԵԿ նախագահը նկատեց, աշխատում են ամբողջ ծավալով: Կա նաև լավ լուր, հարկային եկամուտները առաջին եռամսյակում ամբողջությամբ կհամալրվեն: 

Առաջին տնտեսական փաթեթով տնտեսվարողները կարող են դիմել բանկերին և մինչև 500 մլն դրամ վարկ ստանալ: Բացառություն կլինեն ու ծրագրից օգտվել չեն կարողանա ֆինանսական, վարկային ընկերությունները, գրավատները, շահումով աշխատող ու ապահովագրական կազմակերպութունները:  Հարկային բարվոք պատմություն ունեցող ընկերությունները վարկը պետք է ստանան մի քանի նպատակների համար՝ աշխատավարձ տալու, հումք ու սարքավորում ձեռք բերելու, կոմունալ վճարները կատարելու կամ հարկային պարտավորությունները կատարելու համար: 50 տոկոս համաֆինանսավորում կատարվելու է աշխատավարձերի կամ հարկային պարտավորությունների վճարման համար: Հումքի, սարքավորումների ներկրման համար՝ 30 տոկոս:

Եթե վարկավորումը աշխատավարձերի տրամադրման կամ հարկերը վճարելու համար է, պետությունը պատրաստ է վճարել տոկոսները: Եթե բանկը կամ վարկային ընկերությունը վարկը չի կարող տրամադրել դրամով, պետությունն իր վրա է վերցնում նաև արժութային ռիսկերը: 

Երկրորդ միջոցառումների փաթեթը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին: Արդեն եղած աջակցության, ֆինանսավորման ծրագրերն են գործում, բայց ավելի լավ պայմաններով: Որոշ դեպքերում պետությունը կզորայցնի տոկոսագումարները: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, սա աննախադեպ ֆինանսական աջակցություն է: Այլ երկրների աջակցության ծրագրերն ուսումնասիրել է, նման բան չի տեսել: 

Փոքր բիզնեսին պետությունը նույնպես կօգնի: 2019 թվականին 24-500 միլիոն շրջանառություն ունեցող ընկերությունները՝ արդյունաբերական փոխադրող,  հանրային սննդի, սպասարկման ոլորտի, զբոսաշրջության ու առողջապահության ոլորտի ընկերությունները երեք տարով  վարկ ստանալու հնարավորություն կունենան: Նրանց կընտրի ոչ թե բանկը կամ վարկային ընկերությունը, այլ պարզ բանաձևը, ծրագրին կարող են դիմել հարկային պարտավորություններ չունեցող ու ժամկետանց պարտավորություններ չունեցող տնտեսվարողները: 

Կխրախուսվեն նաև նրանք, ովքեր այս ընթացքում պահպանել են աշխատատեղերն ու իրենց աշխատակիցների աշխատավարձերը: Խոսքը վերաբերում է երկուսից 50 աշխատող ունեցող ընկերություններին: Նորից բացառություն կլինեն բանկերը, վարկային, ապահովագրական ընկերութունները, գրավատները, արտարժույթի կետերը, վիճակախաղով ու շահումով ընկերությունները: 

Վերջին փաթեթը վերաբերում է անչափահաս երեխաներ ունեցող ու մարտի 13-ից 26-ը աշխատանքից զկրված ընտանիքներին: Այս պահին դեռ միայն մինչև 14 տարեկան ամեն երեխայի չափով ընատինքը կստանա 100 հազար դրամ միանվագ աջակցություն: 

Պետեկամուտների նախագահը հստակեցրեց, աջակցությունը չի վերաբերում պետական աշխատողներին, ու հինգ հարոյւր հազար դրամից ավելի ստացողներին:

Փոխվարչապետը հայտնեց, որ ծրագրում ներառված են նաև առողջապահական համակարգի լրազինում ու վերազինում, ինչպես նաև պետական պահուստների արդյունավետ համակարգի ձևավորում իրականացնելու բաղադրիչներ: