Array ( [mr_id] => 91788 [mr_node] => 79407 [mr_media] => 79035 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79035 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79035.jpg [media_name] => pashtpanutyan-banak.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:33:00 )
Facebook Instagram Youtube
Թեստավորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Զինված ուժերի երեք զինծառայողների կորոնավիրուսով վարակման դեպքերը փոխկապակցված են առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Զինծառայողները նախապես մեկուսացված էին, որը զգալիորեն նվազեցրել է վարակի տարածման ռիսկը։

Մեկուսացվել է զինծառայողների շփման շրջանակը։ Նրանց նկատմամբ սահմանվել է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել պաշտպանության բանակում: