Array ( [mr_id] => 91790 [mr_node] => 79408 [mr_media] => 79036 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79036 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79036.jpg [media_name] => coronavirus-grocery-apps-theatres.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:36:11 )
Facebook Instagram Youtube
Աջակցություն գյուղոլորտին․ Կառավարությունը մշակել է հակաճգնաժամային ծրագրեր
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հայտարարեց գյուղոլորտի վարկերը զրոյացնելու և համաֆինանսավորելու մասին: Մինչև 1 միլիոն դրամ վարկերը գյուղացիները կարող են վերցնել 0 տոկոսով: Եթե բանկը համարի, որ ֆերմերը կարող է օգտվել նման վարկատեսակից, ապա կսահմանվի արտոնյալ ժամկետ:

Կտրամադրվեն նաև 3-15 միլիոնանոց վարկեր՝ մինչև 5 տարի ժամկետով: Արտոնյալ ժամկետը 12 ամիս է: Կառավարությունն առանձնացրել է թիրախային ճյուղերը՝  ինտենսիվ այգիների հիմնում, ջերմոցաշինություն, խելացի անասնաշենքեր: Օրինակ, ինտենսիվ այգի հիմնելու համար 5 տարվա ընթացքում  գյուղացին  տոկոս ու մայր գումար չի վճարի: 

Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի,  արտոնությունները վերաբերում են նաև անասնապահությանը՝ մասնավորապես տոհմային տավարաբուծությանը: 

Կառավարությունը կսուբսիդավորի նաև գյուղացիական կոոպերատիվներ ստեղծողների տոկոսները: Օրինակ, եթե մեկը վերցնում է 200 մլն դրամ վարկ, կարող է  ունենալ միայն 60 մլն դրամի գրավային ապահովություն, մնացածն իր վրա կվերցնի կառավարությունը: Եթե գյուղատնտեսական հումք պետք է մթերեն, կառավարության համաֆինանսավորումը կկազմի 30 տոկոս, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների, ոռոգման արդիական համակարգերի դեպքում՝  50 տոկոս, իսկ ընդհանուր նշանակության ծրագրերի դեպքում՝  10 տոկոս: