Array ( [mr_id] => 91796 [mr_node] => 79410 [mr_media] => 79040 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79040 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79040.jpg [media_name] => coronavirus-internet.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:51:36 )
Facebook Instagram Youtube
ՏՏ մասնագետները հորդորում են հետևել միայն պաշտոնական լուրերին
Համացանցի հայ օգտատերերը ահազանգում են, որ սկսել են վայբերով և մեսինջերով կորոնավիրուսի ախտանշանների մասին մոլորեցնող նամակներ ստանալ:

Համավարակի վերաբերյալ խուճապ տարածող ինֆորմացիաների դեմ պայքարելու միակ միջոցը իրազեկված լինելն է: Արթուր Պապյանի պնդմամբ, օգտատերերը պետք է պարզապես ուշադրություն չդարձնեն այլ աղբյուրներից եկող ինֆորմացիային և հետևեն միայն պաշտոնական լրահոսին: 

Կորոնավիրուսի վերաբերյալ կա պաշտոնական հավելված: Այն կոչվում է AC19 և գործարկել է կառավարությունը: Հավելվածի միջոցով կարող եք կորոնավիրուսի ախտանշանների մասին տեղեկություն ստանալ և պարզել կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: 

Այս ծրագրի մասով էլ ՏՏ մասնագետները անհանգստություն ունեն: Պարզվում է, հավելվածը օգտատիրոջ տվյալները գրանցելուց բացի նաև նրա գտնվելու վայրն է ֆիքսում: 

Ծրագրում գրանցվելիս օգտատերերը կարող են թույլ չտալ, որ այն ֆիքսի գտնվելու վայրը: Հարցաշարի պատասխանները հավաքվում են։ Հավելվածի բոլոր բազաները և սերվերները Հայաստանում են: Թեստավորումը կարելի է անցնել նաև ac19.am կայքում՝ առանց հավելվածը ներբեռնելու։