Array ( [mr_id] => 91799 [mr_node] => 79411 [mr_media] => 79041 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79041 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79041.jpg [media_name] => 22382031.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:54:06 )
Facebook Instagram Youtube
Արցախի տեղեկատվական շտաբը հորդորել է չհրապարակել չճշտված տեղեկություններ
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջը տարածել է հայտարարություն՝ հորդորելով չհրապարակել չճշտված և կեղծ տեղեկություններ: Դրանցից մեկն այն մասին էր, թե Ստեփանակերտի հիվանդանոցում մեկ օրում 4 մարդ է մահացել: Տեղեկատվական կենտրոնը հերքել է լուրը:

Քաղաքացիներն Արցախում  վարակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ կարող են ստանալ  նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի տարածած պաշտոնական հաղորդագրություններից:

Արցախի կառավարությունը մինչև մարտի 31-ը դադարեցրել է  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը: Նրանք կաշխատեն առցանց՝  անխափան իրականացնելով իրենց  գործառույթները: Վարչական շենքերում արգելվել է այն աշխատակիցների մուտքը, որոնց վերաբերյալ չկա ղեկավարի ցուցումը:

Առցանց ծառայությունների  անհնարինության պարագայում՝ քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով կհրապարակեն մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

Արցախի ոստիկանությունը շարունակում է հսկել սահմանային 4 անցակետերը`  առողջապահության նախարարության հետ իրականացնելով  հակահամաճարակային միջոցառումներ: