Array ( [mr_id] => 91800 [mr_node] => 79412 [mr_media] => 79042 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79042 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79042.jpg [media_name] => covid-italy-rt-aa-200319_hpMain_16x9_992.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:57:29 )
Facebook Instagram Youtube
Աշխարհում վարակվածների թիվը հասնում է 472 հազարի, մահացել է 21 հազար մարդ
Պաշարված իտալացիներին օգնության է հասել Ռուսաստանի բանակը: Օդատիեզերական ուժերի անձնակազմը 14 օդանավով ռազմական 100 համաճարակաբանների է տեղափոխել Իտալիայի հյուսիս, բերել են նաև ախտորոշման ու ախտահանման պարագաներ:

Իտալիա է հասել նաև 3-րդ օդանավը Չինաստանից: Եկել են կորոնավիրուսն իրենց երկրում կանգնեցրած բժիշկները, բերել են իրենց փորձն ու բժշկական սարքավորումները: Իտալիայում մեկ օրում մահացել է ևս 683 մարդ, ընդհանուր զոհերն արդեն յոթուկես հազարն են, վարակված է 75 հազար մարդ:

Լուրջ է վիճակը Իսպանիայում: Այստեղ արդեն կա 50 հազար վարակված: Կտրուկ աճում է վարակվածների թիվը Միացյալ Նահանգներում, որտեղ հաստատվել է մոտ 70 հազար դեպք: Ամենածանր վիճակը Նյու Յորքում է: Դոնալդ Թրամփը հակաճգնաժամային մեծ փաթեթ է հաստատել ու շարունակում է ամենօրյա բրիֆինգներին վիճել լրագրողների հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը հիշեցրել է, որ 2 ամիս ամբողջ աշխարհին կոչ է անում արագ գործել, բայց թանկարժեք ժամանակը մարդկությունը վատնեց:

Եգիպտոսում սկսել են ախտահանել Գիզայի բուրգերը, Լիբանանում՝ փախստականների ճամբարները, Պերուում էլ հայտնի լողափ են վերադարձել էնդեմիկ թռչունները: