Array ( [mr_id] => 91801 [mr_node] => 79413 [mr_media] => 79043 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79043 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79043.jpeg [media_name] => [email protected] [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 19:00:12 )
Facebook Instagram Youtube
Անորոշ ժամանակով դադարեցվել է շախմատի հավակնորդների մրցաշարը
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:

 ՖԻԴԵ-ն հայտարարել է, որ մրցաշարը դադարեցվում է անորոշ ժամանակով: Մրցաշարի 7-րդ տուրից հետո 4.5-ական միավորով առաջատար են Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Յան Նեպոմնյաշչին: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում նախատեսված էր անցկացնել 14 տուր: Հաղթողը համաշխարհային թագի համար պետք է մրցեր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը կկայանա: Այն նախատեսված է ապրիլի 18-ին, Լաս Վեգասում: Մենամարտը չի հետաձգվի, բայց Լաս Վեգասում չի անցկացվի: UFC նախագահ Դանա Ուայթը ցանկանում է մենամարտն անցկացնել Ֆլորիդայում: Քննարկվում է նաև Օրլանդոյում, Տամպում և Ջեկսոնվիլում մենամարտն անցկացնելու հնարավորությունը: 

Իտալական ֆուտբոլը կարող է վերսկվել ոչ շուտ քան երեք ամիսը: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել է, որ մասնագետների հետ զրուցելուց հետո մեծ հույս է ստացել, որ խաղերը կարող են սկսել հուլիսին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերը կարող է նախատեսվածից շուտ մեկնարկել: Հետաձգումը մինչեւ մեկ տարով է, բայց Բախի խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունների հետ բանակցելուց հետո հնարավոր է խաղերն անցկացնել հաջորդ գարնանը: Բախը հայտարարել է, որ այս խաղերը կտարբերվեն նախորդներից: Տոկիո-2020-ը կխորհրդանշի մարդկության հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ