Array ( [mr_id] => 91798 [mr_node] => 79414 [mr_media] => 79044 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79044 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79044.png [media_name] => vivacell_mts_logo2019_white_on_red_copy_thumb.thumb.png [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 19:02:50 )
Facebook Instagram Youtube
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները iUniversity հարթակից կօգտվեն անվճար
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները iUniversity հարթակից կօգտվեն առանց հավելյալ վճարի: Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է այս շաբաթ։

Պրոռեկտորի խոսքով արդեն նկարահանվել է ավելի քան 100 դասախոսություն, հավաքվել է ավելի քան 1000 ուսումնական նյութ: Դրանք հնարավորություն կտան Պոլիտեխնիկի սաներին միասնաբար անցնել առցանց ուսուցման։

iUniversity հարթակից օգտվելու համար Վիվա-ՄՏՍ ընկերությունը անվճար ինտերնետ է տրամադրում իր ծառայություններից օգտվող ուսանողներին և աշակերտներին։ 

iUniversity հարթակը ցանկացած ուսումնական հաստատության հնարավորություն է տալիս  գրանցել իր դասախոսներին, ուսանողներին, ուսուցիչներին, աշակերտներին և ղեկավարությանը: Կարելի է կազմակերպել առցանց քննություն, ներբեռնել ուսումնական նյութեր, ստեղծել գրադարան, ներբեռնել տեսա-դասախոսություններ, ուղղել հարցեր, ստեղծել քննարկման միջավայր և գնահատել։ iUniversity կարող է դառնալ էլեկտրոնային միասնական կրթական ցանց։