Array ( [mr_id] => 91805 [mr_node] => 79415 [mr_media] => 79045 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79045 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79045.jpg [media_name] => og_logo.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 19:04:57 )
Facebook Instagram Youtube
Ucom ընկերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
Նոր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված Ucom ընկերությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով:

 Ucom-ի սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատում եւ բոլոր գործարքները տեղափոխել են առցանց տիրույթ։ Աշխատանքային պարտականությունները աշխատողների մեծ մասը շարունակում է իրականացնել տանից. ինտերնետն ու հեռախոսակապն անխափան են:

Ucom ընկերության և ԿԳՄՍ նախարարության  միջև կնքված հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ հուշագրով՝ այսուհետեւ Ucom-ի UTV-ի «Տեսավարձույթ» բաժնի «Հեռավար ուսուցման» ենթաբաժնում կտեղադրվեն ԿԳՄՍ նախարարության պատրաստաված դասընթացների տեսանյութերը։ Դրանք դասակարգված են՝ ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի: 

Արտակարգ դրության պայմաններում և հատուկ հերթափոխով են աշխատում Ucom-ի տեխնիկական սպասարկման վարչության աշխատակիցները։ Ֆիքսված և շարժական ցանցերի մշտադիտարկումն իրականացվում է 24/7 ռեժիմով։