Array ( [mr_id] => 91804 [mr_node] => 79416 [mr_media] => 79039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79039 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79039.jpg [media_name] => 45482_arman-tatoyan_12_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:45:27 )
Facebook Instagram Youtube
Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմում-բողոքները կտրուկ ավելացել են
Օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Մեկ օրում պաշտպանի աշխատակազմը ստանում է միայն 100-ից ավելի զանգ:

Քաղաքացիները պաշտպանին դիմում  են Արտակարգ դրության պատճառով՝ տեղաշարժի դժվարությունների, կոմունալ վճարների և աշխատանքային իրավունքների հարցերով: 

Պաշտպանը մշտական կապի մեջ է տարբեր կառույցների հետ: Համագործակցում է պետական բոլոր գերատեսչությունների հետ: Արտակարգ դրության պայմաններում  էլ իրավունքներ կան, որ չեն կարող սահմանափակվել՝ հիշեցնում է Արման Թաթոյանը: 

Պաշտպանի խոսքով՝ քաղաքացիների դիմումների մեծ մասը այնուհանդերձ տեղեկացված չլինելու հետևանք է: Պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է գալիս բացատրական հրապարակումներով, տեսանյութերով: Շուտով 7 լեզվով ուղեցույց էլ կհրատարակեն ՝ այդ թվում՝ կույրերի համար: