Array ( [mr_id] => 91803 [mr_node] => 79417 [mr_media] => 79037 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 79037 [media_album] => 1 [media_path] => media/2020/03/79037.jpg [media_name] => 82dfb712d31803676a50442e2ed5721d.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2020-03-26 18:40:24 )
Facebook Instagram Youtube
Ավտոմեքենաներով երեխաների փոխադրման քանակի սահմանափակում չի նախատեսվում
Փողոցները կիսադատարկ են, դրսում գրեթե մարդ չկա: Օրվա բոլոր ժամերին, քաղաքի բոլոր հատվածներում՝ ոստիկանները 2-րդ օրն է ուժեղացված հսկողություն են իրականացնում:

Անցաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ  չունեցող քաղաքացիներին ոստիկանները տուգանում են: Բացառություններ չեն լինում: Ֆեյսբուքյան օգտատեր Մարինա  Թագակչյանը լայվով ցուցադրեց,  թե ինչպես է տուգանվում տեղաշարժի ձևաթուղթ չունենալու պատճառով:

Ոստիկանները ստուգում են նաև մեքենաներով տեղաշարժվող քաղաքացիներին: Պարետի նոր որոշմամբ՝ մինչև 8 տեղանոց մեքենայում կարող է լինել 2 չափահաս: Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության ու լսողության խնդիրներ ունեցողների տեղափոխումը թույլատրվում է խնամողի ուղեկցությամբ: Երեխաների դեպքում տեղափոխման թվի սահմանափակում չկա: