Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:
«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հեռուստախաղի առաջին նկարահանումներն անցկացվել են 2002թ. փետրվար ամսից: Խաղին մասնակցել են Ալեքսանդր Դրուզը, Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Բյալկոն, Ալեքս Մուխինը, Իլյա Նովիկովը, Վիկտոր Սիդնևը, Անդրեյ Կոզլովը, ինչպես նաև՝ այլ ճանաչված գիտակներ: Վերջիններս հայ գիտակների հետ համատեղ խաղում էին ընդդեմ հայ հեռուստադիտողների:
2005-2009թթ.հաղորդման հեռարձակումը դադարեցվել է:
2010թ. «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հայկական խաղերը կրկին վերականգնվեցին «Արմենիա Թի-Վի-ի» եթերում:
2010թ. սկսած` հայկական խաղերի գլխավոր մրցանակը «Մարմարե արծիվ» է:
2010թ.-ից մինչ օրս նկարահանվել և հեռարձակվել է 9 եթերաշրջան, որտեղ 5-ում լավագույնն են ճանաչվել գիտակները, 4-ում՝ հեռուստադիտողները:
Յուրաքանչյուր եթերաշրջան բաղկացած է 8 խաղից` 5 մրցութային, 2 արտամրցութային և մեկ եզրափակիչ խաղ: Եզրափակիչ խաղում հաղթող թիմի (գիտակների կամ հեռուստադիտողների) լավագույն ներկայացուցիչը ստանում է «Մարմարե արծիվ» մրցանակը:
Մրցութային թիմերի ամենավառ ներկայացուցիչներն են՝ Անուշ Տիգրանյան, Արման Աբովյան, Արմեն Աստվածատրյան, Արեգ Մալխասյան, Գարիկ Բալյան, Լևոն Գրիգորյան, Կարեն Սարգսյան, Հայկ Ղազազյան, Մարգար Սեդրակյան, Տիգրան Քոչարյան, Տիգրան Մաղաքյան և այլն:
Արտամրցութային թիմերն են՝ քաղաքական գործիչների (ավագ՝ Արմեն Աշոտյան), դպրոցականների (ավագ՝ Սոնա Միրզոյան) և ԶԼՄ-ների (ավագ՝ Սերգեյ Աբրահամյան) թիմեր:
Այժմ՝ 2013 մարտ-մայիս ամիսներին, եթեր է հեռարձակվում «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ:» հեռուստախաղի արդեն 10-րդ եթերաշրջանը:
Հաղորդման գլխավոր պրոդյուսեր և վարող՝ Կարեն Քոչարյան: