Մեր մասին

«Արմենիա Թի-Վի»-ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին անգամ եթեր է դուրս եկել 1999թ. հունվարի 13-ին: Հենց առաջին օրվանից «Արմենիա Թի-Վի»-ն ապահովել է քսանչորս ժամյա եթեր՝ հեռարձակելով սեփական արտադրության տասնյակ ծրագրեր և ֆիլմեր:
2000 թվականին Հայաստանում առաջինը սկսեց ցուցադրել Չեմպիոնների Լիգան, այնուհետև Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները: 2001թ-ից հեռարձակվում է արբանյակով և ունի սեփական շրջիկ արբանյակային կայան: 2002 թվականին Հայաստան է բերել միջազգային ֆորմատ և մինչ օրս հեռարձակում է «Ի՞նչ, Որտե՞ղ,Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: 2002 –ինցուցադրել է Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը: 2002 թվականից սկսած՝ առաջինն է նկարահանել ամանորյա բացառիկ ֆիլմեր Դուբայում, Ամստերդամում, Փարիզում, Լոնդոնում: 2004 – 2005 թվականներին առաջին անգամ կնքել է էքսկլյուզիվ պայմանագրեր հոլիվուդյան կինոստուդիաների հետ և Հայաստան բերել աշխարհահռչակ ֆիլմեր:
light icom
«Արմենիա Թի-Վի»-ն առաջինն է սեփական նախագծերում ներգրավվել համաշխարհային ճանաչում ձեռք բերած մարդկանց` Արմեն Ջիգարխանյան, Շեռլին Սարգսյան, Վալդիս Պելշ, Քիմ Քարդաշյան, Թինա Կանդելակի:
2009-ին նախաձեռնել է առաջին համահայկական «Հայրենիք-Սփյուռք. Երևան-Մոսկվա-Փարիզ-Լոս Անջելես հեռուստակամուրջ» նախագիծը, որտեղ աշխարհի տարբեր մասերից միաժամանակ հանդիպեցին իրարից այդքան հեռու գտնվող հայերը:
Նույն թվականին Միացյալ նահանգներում նկարահանվել է առաջին հայ-ամերիկյան հեռուստասերիալը` «Էմիգրանտները»: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է աննախադեպ իրադարձություն. հայերը մասնակցեցին լեգենդար Ֆորտ Բոյարին: 2011-ին, առաջին անգամ հայկական հեռուստատեսության պատմության մեջ ցուցադրվել են 3D ֆիլմեր: 2012թ-ից հեռարձակում է ֆուտբոլային ամենամեծ իրադարձությունը՝ Չեմպիոնների Լիգան: