datepiker 22 Մայիսի, 2020

ՌԴ-ն և ԱՄՆ-ն ակտիվ աշխատում են պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Բրիտանական պատվաստանյութը կարող է շուկայում հայտնվել արդեն սեպտեմբերին:
Հաստատված դեպքերով առաջատար Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ակտիվ աշխատում են պատվաստանյութի ստեղծման համար: Երկու երկրներում էլ ներգրավված են բազմաթիվ կազմակերպություններ: Ռուսաստանի առողջապահության նախարարը Ռոսիա 1 հեռուստաընկերությանը ասել է, որ աշխատանքներն առանց խնդիրների առաջ են գնում: Ամերիկյան Inovio Pharmaceuticals ընկերությունը ստեղծել է պատվաստանյութ, որը պաշտպանիչ հակամարտիններ է ստեղծում: Մկների և ծովախոզուկների վրա արված փորձարկումները դրական արդյունք են տվել: Ավելի վաղ նաև Մոդեռնա ընկերությունն էր հայտնել, որ փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է: Հարվարդի համալսարանի մասնագետներից մեկը CBS-ի հետ զրույցում ամփոփել է հետազոտությունների այսօրվա փուլը: Օքսֆորդի համալսարանում սկել են փորձարկումների երկրորդ փուլին մասնակցող կամավորների հավաքագրումը :«Գարդիան»-ը հայտնում է, որ երկրորդ, հետո նաև երրորդ փուլը հաջողությամբ անցնելուց հետո, բրիտանական պատվաստանյութը կարող է շուկայում հայտնվել արդեն սեպտեմբերին: