datepiker 22 Մայիսի, 2020

Առողջապահության նախարարը չի բացառել, որ ստիպված կլինեն բուժման վերցնել միայն փրկվելու շանս ունեցողներին

Նախարարի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև կան դեպքերի հայտնաբերման, գրանցման և վիճակագրության մեթոդաբանական տարբերություններ։
Առողջապահության նախարարը կարծում է, որ Հայաստանի Հակահամաճարակային համակարգը էականորեն ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը: Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ Վրաստանում սահմանափակման միջոցառումներն ավելի լավ են արել, քան Հայաստանում: Առողջապահության նախարարի խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև կան դեպքերի հայտնաբերման, գրանցման և վիճակագրության մեթոդաբանական տարբերություններ: Նա հնարավոր համարեց, որ Վրաստանում կիրառվում են արագ թեստերը, որոնք քիչ վստահելի են: Նա կասկածելի համարեց նաև Վրաստանի վիճակագրությունը, որովհետև Հայաստան եկող բեռնատարների վրացի վարորդների մոտ վիրուսը հաճախ է հաստատվում: Նախարարի պնդմամբ, եթե Հայաստանը երկու շաբաթով տոտալ սահմանափակումներ իրականացնի, հնարավոր կլինի բռնկումների դեմն առնել ամբողջությամբ: Նա հայտարարեց, որ ինչ-որ պահի դա կարող է լինել անխուսափելի: Այս պահին Հայաստանում կա 202 ինտենսիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը: Նախարարի պնդմամբ՝ այդ մահճակալների զբաղվելն ու ազատվելը լինում է այսրոպեական, հետևաբար, նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները հնարավոր է ինչ-որ պահի չհերիքեն: Այդ դեպքում կառավարությունը ստիպված կլինի օգտագործել բոլոր հիվանդանոցների ռեսուրսները: Ըստ Առողջապահության նախարարի՝ իրավիճակի լուծումը պատվաստանյութի հայտնաբերումն է, որի համար, նրա գնահատմամբ, կպահանջվի առնվազն երկու տարի: Նախարարի կանխատեսումներն առաջիկա ամիսների համար լավատեսական չեն: Առողջապահության նախարարաը չբացառեց, որ Հայաստանում էլ կարող է լինել իրավիճակ, երբ պացիենտներին խորը սորտավորեն: Այսինքն՝ բուժման վերցնեն միայն այն հիվանդներին, որոնք շանս ունեն փրկվելու։ Նա չի բացառում, որ վիճակագրության այս տեմպի պահպանման դեպքում կառավարությունը մոտ օրերս գնա այդ քայլին: