datepiker 22 Մայիսի, 2020

Պակիստանում ներքին թռիչք իրականացնող օդանավն ընկել է բնակելի տների վրա

Լահորից Կարաչի մեկնող օդանավն ընկել է բնակելի տների վրա պլանային վայրէջքից մի քանի րոպե առաջ: Առաջին կադրերը համացանցում տարածել են տեղի բնակիչները: Պակիստանի քաղավիացիայի ծառայության տվյալով օդանավում եղել է 91 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Ռոյթերսը հայտնում է, որ առնվազն մեկ ուղևոր ողջ է մնացել: Պակիստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներից մեկը CBS-ին ասել է, որ կան փրկվածներ, բայց քանիսն են՝ հայտնի չէ: Փրկարարներն ավիաաղետի վայրում հայտնաբերել են ևս 20 հոգու, որոնց տների վրա է ընկել օդանավը, նրանցից 8-ին տեղափոխել են հիվանդանոց: Ավիաաղետի պատճառն առայժմ անհայտ է: Նախնական վարկածով խափանվել են շարժիչները: Օդաչուն կապվել է դիսպեչերի հետ, որը հասցրել է տեղեկացնել վայրէջքի թույլտվության մասին, ինչից հետո կապը խափանվել է: «Պակիստան Ինթեռնեյշնլ էյրլեյնս» ավիաընկերության ևս մեկ օդանավ կործանվել էր 4 տարի առաջ: Այն ժամանակ մահացել էր 200 մարդ։ Պատճառն էլ եղել էր այն, որ շարժիչի մասերը ժամանակին չէին փոխվեն և օդանավը շահագործվել էր տեխնիկական ժամկետանց դետալներով: