datepiker 22 Մայիսի, 2020

Covid – 19․ Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ

Դոնալդ Թրամփն ընդունել է Կոնգրեսի ընդդիմադիր առաջնորդների առաջարկը՝ իջեցնել պետական դրոշները, երբ զոհերը կհասնեն 100 հազարի: Երկրում դրոշներն իջեցված կլինեն 3 օր: Ամերիկյան նահանգների մեծ մասն ամբողջական կամ մասնակի չեղարկել է սահմանափակումները: Խիստ կարանտին է միայն 3 նահանգներում:
Ռուսաստանում մեկ օրում 8 հազար 900 նոր դեպք է հաստատվել: Արդեն 3 օր գրանցվում է գրեթե նույն ցուցանիշը, չնայած մահերթի թվով սահմանվել է օրական նոր ռեկորդ՝ 150 մահ: Միաժամանակ կտրուկ ավելանում է առողջացածների թիվը: Բրազիլիան ծանր դրության մեջ է: Կառավարչական խմորումները հանգեցրել են դեպքերի ու մահերի կտրուկ աճի: Երկրի նախագահը շաբաթներ շարունակ պնդում էր, որ պետք է վերացնել սահմանափակումները և թույլ չտալ տնտեսության փլուզում, նահանգապետերի հետ այս առիթով վեճն ի վերջո ավարտվեց նրանով, որ այսօր երկիրն աշխարհում վարակվածների թվով արդեն երրորդն է: Լարված է վիճակը նաև Հնդկաստանում, որտեղ մեկ օրում նոր ռեկորդ է սահմանվել, գրանցվել է 6 հազար դեպք: Իրավիճակը բարդանում է նրանով, որ գերխիտ բնակեցված շրջաններում սոցիալական հեռավորություն պահելը գործնականում անհնար է: Թուրքիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում արդեն մի քանի օր նկատվում է մահերի և նոր դեպքերի կայուն նվազում: Նա ասել է, որ երկրորդ ալիքի սպառնալիք այս պահին չկա: Թուրքիան մտադիր է 31 երկրի հետ աշխատանքներ սկսել, այսպես կոչված, առողջ զբոսաշրջություն զարգացնելու համար: