datepiker 22 Մայիսի, 2020

Կողոպուտ Երևանում՝ անհայտ անձը հարվածել է գլխին և հափշտակել 10 հազար դոլար

Ազգային անվտանգության ծառայությունը հանցավոր խմբավորում ստեղծելու դեպք է բացահայտել: Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողները մշակել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ:
Հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ԱԱԾ-ն բերման է ենթարկել, այսպես կոչված, օրենքով գող Արսեն Երևանսկուն՝ Արսեն Մկրտչյանին և Բասար մականունով Արմեն Մելքոնյանին; Եվս 8 մարդ բերման է ենթարկվել՝ նման խմբավորմանը դիմելու կասկածանքով: Կատարվել է 22 խուզարկություն, հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ և թմրամիջոց: Կա 7 ձերբակալված, 3-ն էլ ստորագրությամբ ազատ են արձակվել: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով անհայտ քաղաքացին զանգով ոստիկանությանը հայտնել է, որ Անդրանիկի 130 և 132 շենքերի մոտ վիրավոր քաղաքացի է ընկած: Մինչև ոստիկանների դեպքի վայր հասնելը տղամարդը գլխի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա ոստիկաններին հայտնել է, որ թիկունքից հարվածել են գլխին և հափշտակել նրա մոտ եղած 10 հազար դոլարը: Տուժածը իրավապահներին հայտնել է, որ աշխատում է Մալաթիա տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում: Քննչական կոմիտեն բացահայտել է 28 միլիոն դրամի հափշտակության դեպք: Պարզվել է, որ նույն բանկի 4 հաճախորդ 2019թ. հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց հաշվեհամարներից առցանց գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարը փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին: Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, հափշտակողներից մեկն էլ փորձել է գումարը կանխիկացնել: Նրանցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: