datepiker 30 Հունիսի, 2020

Արտաշատի բժշկական կենտրոնում բուժվող կորոնավիրուսով հիվանդը նետվել է հիվանդասենյակի պատուհանից

Պացիենտին անմիջապես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ոտքերի և ողերի բազմակի կոտրվածքներով: Վիճակը գնահատվում է ծանր:
Այսօր` լուսաբացին, Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկի հիվանդասենյակից 55-ամյա կինը նետվել է պատուհանից: Հիվանդը Արտաշատի կլինիկա էր տեղափոխվել հունիսի 29-ին, կորոնավիրուս ախտորոշմամբ:
Լիլիթ Մուսեյանի խոսքով՝ այլ տեղեկություն չունեն կնոջ մասին, համենային դեպս, հիվանդանոց ընդունվելիս եղել է հավասարակշռված վիճակում: Պացիենտին ավելի ուշ տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները վիճակը գնահատել են ծանր: Այս պահին բժշկական հետազոտման փուլն է, որպեսզի պարզ լինի Քովիդի բարդությունը: Ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: