datepiker 30 Հունիսի, 2020

Գույքահարկի բարձրացման մասին օրենքի կիրառումից հետո համայնքային եկամուտները կաճեն 4 անգամ


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ գույքահարկի օրենքի կիրառումից հետո համայնքային եկամուտները կաճեն 4 անգամ: 3 մլն. դրամից պակաս կադաստրային արժեք ունեցող բնակելի տների դեպքում տարեկան գույքահարկը կկազմի 1000 դրամ: Հանրապետությունում 240 հազար այդպիսի բնակարան կա: Բաբկեն Թունյանը հայտնեց, որ գույքահարկի վճարի սահուն բարձրացումը չնչին ազդեցություն կունենա բիզնես գործունեություն ծավալողղների վրա: Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ գույքահարկ կգանձվի նաև պետական անշարժ գույքի համար: Օրենքի հեղինակները հայտնեցին, որ այն քննարկելու ընթացքում շատ առաջարկներ են եղել: Օրինակ՝ առաջարկել են մի քանի գույքի համար ամբողջական հարկում սահմանել: Թունյանը տեղեկացրեց, որ դա մերժել են, քանի որ սեփականատիրոջ համար խնդիր կառաջացնի: Գույքահարկի շեմի բարձրացում կլինի այն անշարժ գույքի սեփականատերերի համար, որոնք երկար տարիներ չեն շահագործի այն: