datepiker 30 Հունիսի, 2020

ԱԺ արտահերթ նիստում քննարկվող 2 օրինագծերը վերաբերել են Սահմանադրական դատարանին


Խորհրդարանական արտահերթում իմքայլականների երկու նախագիծ է: Մեկով փոփոխություն է արվում Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Նախագծով սահմանվում է նաև պաշտոնավարումը դադարած երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները կատարելու կարգը և ժամկետները: Մյուս օրենքով իմքայլականներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել փետրվարի 6-ին իրենց ընդունած որոշումը՝ Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անցկացնելու մասին: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցում արտահերթ նիստին: Օրինագծերը քննարկվել են արագացված ռեժիմով: Երկու օրինագծերն էլ քննարկվել են առաջին և երկրորդ ընթերցմամբ և ընդունվել ամբողջությամբ: