datepiker 30 Հունիսի, 2020

«Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավոր կորոնավիրուս ունի

Բուհերի դիմորդները հուլիսի 1-ից կկարողանան հատել Վրաստան-ՀՀ սահմանը։ Նրանց համար 14-օրյա ինքնամեկուսացում չի լինի։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զորակցության նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան հայաստանի կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը կփոխարինի այժմյան խմբին: Ազգայի ժողովի «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Լիլիթ Ստեփանյանի թեստի պատասխանը դրական է, բայց չի ջերմում: Նա կորոնավիրուսով վարակված 8-րդ իմքայլական պատգամավորն է: Թեստ է հանձնել նաև խմբակցության ղեկավար Լիկիթ Մակունցը: Թեստի պատասխանը բացասական է: Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Երկրորդ նախագահի պաշտպանական կողմը հայտնել է, որ նիստերի դահլիճը վտանգավոր է, քանի որ չեն պահպանվում պարետի սահմանած նորմերը: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ հայտնել է, որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ: Նա ասել է, որ իր թեստի պատասխանը բացասական է, սակայն ևս մեկ անգամ պետք է թեստ հանձնի: Դատական հաջորդ նիստը հուլիսի 7-ին է: Հայաստանի բուհերի դիմորդները, որոնք Վրաստանում են, հուլիսի 1-ից կկարողանան հատել սահմանը և հուլիսի 2-ից 8-ը մասնակցել ընդունելության միասնական քննություններին: Հայաստան կարելի է մուտք գործել միայն Սադախլո-Բագրատաշեն անցակետով` ժամը առավոտյան 10-ից մինչև 18-ը: Հայաստան գալիս 14-օրյա ինքնամեկուսացում չի լինի: Դիմորդները կարանտինային գոտի կտարվեն Վրաստան գնալիս: Հուլիսի 1-ից էլեկտրագնացքների ուղերթները կկազմակերպվեն Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ` նոր տիպի գնացքներով: Երևան-Գյումրի մեկնումը երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին: Հակառակ ուղղությամբ՝ Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքի մեկնում կլինի Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումն էլ 21:23-ին: Գնացքներն աշխատելու են կանգառներով: Գնացք նստելուց առաջ պետք է ախտահանել ձեռքերը, ուղևորության ընթացքում կրել պաշտպանիչ դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն: