datepiker 30 Հունիսի, 2020

CNN․ Էրդողանը անցած տարի շաբաթը 2 անգամ զանգել է Թրամփին


CNN–ի աղբյուրների նոր բացահայտումը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարում էր Սպիտակ տուն և անմիջապես ուղիղ կապի դուրս գալիս նախագահ Թրամփի հետ: Էրդողանը հնարավորություն է ունեցել ուղիղ հեռախոսակապ հաստատել Թրամփի հետ նույնիսկ, երբ Թրամփը գոլֆի դաշտում էր: Նախագահը դադարեցրել է խաղը, բավական երկար զրուցել Էրդողանի հետ: Էրդողանի այս զանգերը եղել են անցած տարվա ընթացքում, մի շրջան նույնիսկ՝ շաբաթը երկու անգամ: Ամերիկացի լրագրողի ձևակերպմամբ, իր աղբյուրները հայտնում են, թե Թրամփը չէր պատրաստվում այս հեռախոսազրույցների համար: Էրդողանն օգտագործել է նրա անտեղյակությունը Սիրիայի հարցում և Սիրիայից ամերիկյան զորքի դուրս բերումն ուղիղ կապ ունի Էրդողանի այս հեռախոսազանգերի հետ: Թուրքիայի նախագահը ծրագրում էր կոտորել Սիրիայի քրդերին, նրան խանգարում էր միայն ամերիկյան զորքի ներկայությունը: Քրդերն ու ամերիկացիները դաշնակիցներ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Միացյալ Նահանգների նախագահի և CNN–ի լրագրողների հարաբերությունները լարված են, Թրամփի և նրանց հարց ու պատասխանները պարբերաբար վերածվում են սկանդալների: