datepiker 30 Հունիսի, 2020

ԵՄ-ն հուլիսի 1-ից սահմանները կբացի 14 անվտանգ երկրների համար

Չնայած շատ երկրներ վարակի դեմ պայքարում առաջընթաց են գրանցել, վիրուսը շարունակում է մեծ թափով տարածվել: Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար ԱՀԿ-ն եկող շաբաթ մասնագետների խումբ կուղարկի Չինաստան:

Համավարակը նույնիսկ մոտ չէ ավարտին: ԱՀԿ ղեկավարի այս ձևակերպումը վերջին օրերի միակ հոռետեսական հայտարարությունը չէ: Կառույցի ղեկավարի խոսքով՝ չնայած շատ երկրներ վարակի դեմ պայքարում առաջընթաց են գրանցել, վիրուսը շարունակում է մեծ թափով տարածվել: ԱՀԿ ղեկավարը վստահ է, որ վիրուսի դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, երբ դրա մասին ավելի շատ տեղեկություն լինի: Կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար ԱՀԿ-ն եկող շաբաթ մասնագետների խումբ կուղարկի Չինաստան: ԱՄՆ 36 նահանգներում վերջին օրերին վարակաթվի ակտիվ աճ է նկատվում: Կրկին սահմանափակվել է ռեստորանների և ակումբների աշխատանքը: Երկրի գլխավոր վարակաբանի պնդմամբ՝ որոշ նահանգներ անտեսել են տնտեսությունը վերագործարկելու ուղեցույցները և չեն սպասել վարակի կայուն անկմանը: Եվրոպայում ևս խուսափում են կտրուկ լուծումներից և հաշվում են կորուստները: Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է, որ կառավարությունը կհետաքննի, թե համավարակի դեմ պայքարում ինչը սխալ արեցին և երբ սխալվեցին, բայց մինչև այդ պետք է վերականգնել երկրի տնտեսությունը: Եվրամիությունը հուլիսի մեկից սահմանները կբացի 14 անվտանգ համարվող երկրների քաղաքացիների համար: Այդ ցանկում են Նոր Զելանդիան, Կանադան, Ճապոնիան և Վրաստանը: