datepiker 30 Հունիսի, 2020

ԵԱՀԿ աջակցությամբ սկսվել է ՀՀ-ում անվտանգության ոլորտի կառավարման ծրագիր


Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը ընտրություններից ու կառավարման համակարգից բացի վերաբերում է նաև անվտանգության ոլորտին: Անվտանգության խորհրդի քարտուղարը համոզված է՝ ժողովրդավարությունը բարձրացնելու է Հայաստանում անվտանգության մակարդակը և թափանցիկությունը: ԵԱՀԿ աջակցությամբ` փետրվարից սկսվել է Հայաստանում անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը ծրագիրը` Անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և քաղհասարակության հետ: Հարթակի և պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող միջգերատեսչական հանձնախմբի գործունեությունը համակարգում է անվտանգության խորհուրդը և Արմեն Գևորգյանն ընդգծում է` այսպես համատեղվում են բարեփոխումների ջանքերը, նկատվում է արդյունավետությունը: Առանձնացնում է բանակում սննդակարգի փոփոխությունը: նախկինում դրանով զբաղվում էր հենց բանակը, հիմա` մասնավոր սեկտորը: Ըստ պաշտոնյայի, զինուժում կան այսպիսի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը զինուժում չէ, և բարեփոխումներ իրականացնող խումբը և միջազգային գործընկերների հետ ստեղծված հարթակը հիմա դիտարկում են նաև դրանք: