datepiker 30 Հունիսի, 2020

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինականն օգնում են Սիսիանի բնակիչ Հունան Սահակյանին

Տասը տարի առաջ գնված կիսակառույցը շուտով կամբողջանա ու կդառնա լիարժեք բնակելի տուն: Սիսիանում ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսվել: Շինհրապարակում տանտերերն են, որոնք վերջին 18 տարիների ընթացքում 5 տարբեր տներում են ապրել: Սահակյանների վարձակալած՝ վերջին տան խունացած պատերն ամռանն ավելի տանելի են դարձել, սակայն բազմանդամ ընտանիքը ձգտում է օր առաջ ավարտել շինարարությունն ու կառուցել 10ը տարի առաջ գնած կիսակառույցը:
Հունան Սահակյանի նախաձեռնությանն աջակցում են Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Համավարակի պատճառով կամավորական աշխատանքներ չեն իրականացվում: շինանյութի մատակարարումը, կազմակերպումն ու հետևողական բոլոր աշխատանքներն իրականացվում են հեռավար: Այս տարի տարբեր մարզերում կլուծվի 37 ընտանիքի բնակարանի խնդիր: Ծրագրի համար կարևոր է անցած տարիների արդյունքի գնահատումը: