datepiker 30 Հունիսի, 2020

Հրապարակվել է Արցախի 2020-25թթ. սոցիալ-տնտեսական ծրագիրը

Նախագահի ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով իր նախընտրական ծրագրի, և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ու «Միասնական հայրենիք» կուսակցության միջև կնքված հուշագրի դրույթները: Առանցքային է 7 դրույթ. առաջինը քաղաքացիների հանդեպ պետության մոտեցումներն է ամբողջացնում, երկրորդը՝ անվտանգության ոլորտում անելիքը:

Իրավունքի գերակայություն, օրենքի առաջ՝ բոլորի հավասարություն, անգամ ցավոտ հարցերի դեպքում՝ հասարակության բոլոր հատվածների միջև երկխոսության ապահովում: Սրանք էլ 7 մոտեցումների մեջ են: անելիքները բխում են՝ նույն հերթականությամբ:

Նախագահի ծրագրով տարեկան 8 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում, 5000 նոր աշխատատեղ, տարեկան մինչև 1000 բնակարանի կառուցում և դրանք ձեռք բերելու հնարավորությունների ստեղծում, անվճար բուհական կրթություն և անվճար առողջապահություն: Հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսությունը: 40 000 հեկտար ոռոգովի տարածք կապահովվի: Սա ամբողջությամբ ձևափոխելու է Արցախի տնտեսությունը: կբացվեն հազարավոր աշխատատեղեր , կտրուկ կաճի պարենային անվտանգության մակարդակը, կհստակվի այն եկամտի աղբյուրը, որը պետք է այլ ոլորտներում նախատեսվող ծրագրերի համար միջոցներ ապահովի:

Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն, նախագահը, կառավարության կազմավորումից հետո, 20 օրում պետք է հրապարակի իր գործունեության ծրագիրը: Արայիկ Հարությունյանի 2020-25 թվականների ծրագիրը պաշտոնական կայքէջում հրապարակվել է հունիսի 29-ին: