datepiker 30 Հունիսի, 2020

ԿԲ․ 2020-ին ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել է մինչև - 4 տոկոս


Կենտրոնական բանկը 2020-ին Հայաստանում տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև -4 տոկոս: Դրական ցուցանիշներ կարձանագրվեն 2021-ի ընթացքում: Ըստ Գալստյանի, եկող տարի տնտեսական 5.5 տոկոս աճ է կանխատեսվում Հայաստանի համար: Մարտին Գալստյանն անդրադարձավ կառավարության 22 հակաճգնաժամային ծրագրերին: Նա հայտնեց, որ տնտեսություն ուղղված դրամական միջոցներին, վարկային ծրագրերի արդյունավետությանը ԿԲ-ն իր գնահատականը կտա առաջիկայում: Կենտրոնական բանկի ղեկավարը հայտնեց, որ ԱՄՀ՝ Հայաստանին հատկացրած գումարները կուղղվեն տնտեսության վերականգնմանը: հատկապես շինարարության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներին: Երկրի գլխավոր դրամատան ղեկավարը ներկայացրեց երկրորդ եռամսյակի Գնաճի հաշվետվությունը: Ըստ Մարտին Գալստյանի՝ չնայած գնաճի ընթացիկ մակարդակը համահունչ է առաջին եռամսյակի կանխատեսումներին, սակայն կանխատեսվում է, որ համախառն պահանջարկը կմնա թույլ, հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում՝ նույնիսկ խթանող: գնաճը տարեվերջին կկազմի 1.9 տոկոս: Կենտրոնական բանկն իր քաղաքականությունը կենտրոնացնելու է մակրոտնտեսական կայունության պահպանման վրա: Ըստ ԿԲ ղեկավարի՝ դա նաև կօգնի համավարակի հետևանքների հաղթահարման քաղաքականությունը վարելուն: