datepiker 31 Հուլիսի, 2020

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին

Նախ շնորհակալություն նախորդին, հետո շնորհավորանքներ՝ նորանշանակ նախարարին: Կոտայքի նախկին մարզպետին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նշանակելու մասին լուրերը պտտվում էին, մինչև պաշտոնապես հաստատվելը:
Վարչապետը նորանշանակ նախարարին հիշեցնում է գլխավոր պահանջը, որ կառավարություն ունի: կառավարության հիմքում Կանաչ Հայաստանի հայեցակարգն է ու Հայաստանը պետք է դառնա ժամանակակից չափանիշներին համապատասխանող երկիր, և այս ամենը՝ բնական պաշարների խելամիտ օգտագործումից, մինչև կենցաղային աղբ մարտահրավերների լուծմամբ: Լուրջ խնդիրներ անկառավարելի դարձած կենցաղային աղբից, մինչև կանաչող Սևան ու անտառներ: Ռոմանոս Պոտրոսյանը գիտի խնդիրները, պատրաստ է: Բնապահպանության ոլորտը վարչապետը համարում է երկրի ռազմավարական ուղղություններից, իսկ դրա ճիշտ կառավարման դեպքում հնարավոր կլինի պահպանել բնությունը, բայց նաև ունենալ զբոսաշրջային ու տնտեսական աճ: Այս պահին էլ մշակվում է մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը, որը նախատեսվում է Հայաստանի անտառապատ տարածքների կրկնապատկում: